Մեր ապրանքանիշերը

Teka-ն ունի ավելի քան 90 տարվա պատմություն: Իր անցած ուղու ամենասկզբից մինչ օրս այն արտադրում է գյուղատնտեսական սարքավորումներ՝ դառնալով աշխարհում առաջատար բրենդներից մեկն իր ոլորտում:

Պատմությունը սկսվել է 1924 թ.-ին, երբ Կառլ Տիելմանը Գերմանիայում հիմնեց գյուղատնտեսական սարքավորումների ընկերությունը և առաջիկա տարիներին գործունեությունը կենտրոնացրեց այս ոլորտի վրա:

Կարճ ժամանակ անց, նա սկսեց աշխատել չժանգոտվող մետաղի հետ, ինչը ընկերության պատմության մեջ նշանակալից քայլ էր:

1957 թ.-ին, Հելմուտ Քլեյնը դարձավ ընկերության գործընկերը: Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց Teka-ն որպես ապրանքանիշ` կրելով իր երկու հիմնադիրների անունների սկզբնատառերը` Տիելման և Քլեյն։

2016 թ.-ին Teka-ն թողարկեց կենցաղային սարքավորումների Երազանք շարքը, որը դարձավ Ընկերության պատմության մեծագույն ներդրումը: Թարմացվեցին բոլոր գործարանները և արտադրանքների դիզայնը:

2018 թ.-ին Teka-ն ներկայացրեց իր նոր կարգավիճակն ու նոր կարգախոսը՝ «Այնտեղ, որտեղ կյանքն է եփվում»: Teka-ն նախաձեռնեց Ընկերության ողջ պատմության ամենախոշոր արշավը` նկարահանելով կարճամետրաժ ֆիլմ, որի ռեժիսորն էր Գոյա Մրցանակաբաշխության մրցանակակիր Մարինա Սերեսեսկը, իսկ երաժշտության հեղինակը Գլեն Ջեյմսն էր, ով հանդիսանում էր ամենաօրիգինալ երգի մրցանակակիր: Արշավի ընթացքում Teka-ն համագործակցում է Fundación Alzheimer España ընկերության (Spanish alzheimer’s հիմնադրամ) հետ: Մեկ ամսում տեսահոլովակը հավաքեց 11 մլն դիտում` դառնալով ոլորտի առաջատար ձայնագրությունը:

Ներկայումս, Teka արտադրանքը գրավել է աշխարհը՝ արժանալով մի շարք խոշոր մրցանակների: Իսպանիայում յուրաքանչյուր երկրորդ տանը կարելի է տեսնել Teka սարքավորումներ:



Solex ընկերությունը հիմնադրվել է ավելի քան 35 տարի առաջ և այսօրվա դրությամբ համարվում է չժանգոտվող պողպատից և արծաթապատ սեղանի պարագաների առաջատար մատակարարներից մեկը Գերմանիայում և միջազգային շուկայում։

Միշտ արդիական ոճ և անփոփոխ բարձր որակի ամենօրյա օգտագործման սեղանի պարագաներ։ Ահա այսպիսին են սեղանի պարագաների մոդելների նկարագրությունները։

Solex- ը շուկայի տարբեր ոլորտներում գործող հաճախորդներին առաջարկում է տարատեսակ նյութերից պատրաստված սեղանի պարագաների մոդելների լայն տեսականի։ Տեսականիները բավականին ընդլայնված են և նույն ոճի մեջ հասանելի են ճաշի գդալից մինչև սթեյքի դանակ։

Արտադրության պրոցեսը մշտապես և խստորեն վերահսկվում է Solex-ի տեխնիկական մասնագետների կողմից։ Սեղանի պարագաների երաշխիքը ապահովելու համար Solex-ը օգտագործում է միայն միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրորակ նյութեր։

Solex-ի սեղանի պարագաները պատրաստված են 18/10 բարձրորակ չժանգոտվող պողպատից։ Չժանգոտվող պողպատը պատրաստված է 71% մաքուր երկաթից, 18% քրոմից, 10% նիկելից և 1% ածխածնից։ Նիկելը բարձրացնում է ամրությունը, իսկ քրոմը դիմացկուն է բծերի, ժանգի և կոռոզիայի հանդեպ։

Որպես առանձին ուղղություն ներկայացված են նաև ցինկե, արծաթապատ սեղանի պարագաներ։

Solex ընկերության սեղանի պարագաները անվտանգ են աման լվացող մեքենաների համար։

Հետքերից և մանր բծերից խուսափելու համար պետք է սեղանի պարագաները լվանալ անմիջապես օգտագործելուց հետո։ Զանազան մետաղներ, լվացող նյութերի հետ շփումից ենթարկվում են քիմիական ռեակցիաների։ Այդ իսկ պատճառով երբեք մի լվացեք18/0 քրոմապատ երկաթից սեղանի սպասքը, ներառյալ դանակները կամ 18/10 չժանգոտվող երկաթից սեղանի սպասքը արծաթազօծ սեղանի սպասքի հետ աման լվանալու մեքենայում։ Կարող են առաջանալ կապույտ հետքեր, որոնք դժվարանցանելի են։

Սեղանի պարագաները խնամելիս լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում խստորեն հետևել ձեր աման լվացող մեքենայի օգտագործման ցուցումներին։ Եթե ինչ որ հետքեր են առաջացել կարող եք լվանալ կիտրոնաթթվի լուծույթով։ Ավելի կայուն հետքերի դեպքում պետք է օգտագործել հատուկ սեղանի պարագաների համար նախատեսված խնամքի միջոցներ։



Մոտ 80 տարի Amefa ընկերությունը արտադրում է միայն բարձրորակ սեղանի պարագաներ, այդ իսկ պատճառով ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ոլորտում համարվում է առաջատար ընկերություններից մեկը։ Ընկերության զարգացման պատմությունը սկսվել է 1931 թ.-ի սեպտեմբերի 19-ին, երբ Նիդերլանդներում հիմնադրվեց դանակներ արտադրող առաջին գործարանը, որն անվանվեց Amefa։ Ընկերությունը ակտիվորեն ընդլայնվում և զարգանում էր։ Շուտով բացվեց երկրորդ գործարանը, որը հագեցած էր չժանգոտվող պողպատից պատրաստվող թրծված դանակների ժամանակակից տեխնոլոգիայով։ Այն բարձրորակ էր և ուներ մեծ պահանջարկ։ 70-ականներին Amefa-ն դարձավ միջազգային ընկերություն, որը զբաղվում էր սեղանի պարագաների և խոհանոցային դանակների արտադրությամբ և վաճառքով։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Amefa-ն արտադրող ընկերությունից հաջողությամբ վերածվեց կորպորացիայի, որը զբաղվում էր մարքեթինգով, ծառայությունով, նոր ապրանքատեսակների արտադրմամբ և լոգիստիկայով։ Ընկերության փիլիսոփայությունը հետևյալն է. «Նպատակին հասնելու միջոցները շատ ավելի կարևոր են, քան հենց նպատակը»։

Սեղանի պարագաների ապշեցուցիչ նրբագեղությունը համարվում է Amefa-ի կարևորագույն առանձնահատկությունը։ Տեսակաին ներառում է մի շարք բացառիկ և բարձրորակ մոդելներ տոնական սեղանը զարդարելու համար։ Ընկերության կողմից առաջարկվող սեղանի պարագաները տպավորում են իրենց մասշտաբներով և կարող են բավարարել անգամ ամենապահանջկոտ սպառողների կարիքները։ Հավաքածուի մեջ կարող եք գտնել չհնացող դասական մոդելներից մինչև նորաոճ, ժամանակակից տենդենցներին համապատասխանող մոդելներ։

Առաջնայինը որակը

Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում իր արտադրանքի բարձր որակին։ Ապրանքները ստուգվում են որակի հսկողության ներքին ծառայության կողմից։ Դա նշանակում է , որ պատրաստի ապրանքի արտաքին տեսքից բացի ստուգվում է նաև արտադրության ողջ գործընթացը։ Բացի այդ համապատասխան ստուգումներ է անցկացվում նաև անկախ մասնագետների կողմից ։

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը մեր առօրյա կյանքի կարևորագույն տարրերն են համարվում։ Amefa- ն ունի կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար նախատեսված հավաքածու, որը օգնում է զգալ յուրաքանչյուր կերակուրի համը։ Բացի այդ Amefa- ն ունի գնի և որակի իդեալական համադրություն։

Amefa-ի սեղանի պարագաները պատրաստված են 18/10 բարձրակարգ պողպատից, որը մեզ հայտնի է« քրոմ-նիկել» անվամբ։ Այս պողպատի կազմը համապատասխանում է Եվրոպական չափանիշներին։ Այն բաղկացած է 18% քրոմից և 10 % նիկելից։ Amefa-ի արտադրանքի մեջ իդեալական համադրվում է քրոմի առավելությունները և նիկելի փայլը։ 18/10 պողպատի որակը երաշխավորում է, որ Amefa -ի արտադրանքի չի ենթարկվում կոռոզիայի և օգտագործման կանոնները պահպանելու դեպքում երկար ժամանակ կպահպանի փայլուն տեսքը։



BEKA ընկերության ձևավորման և զարգացման պատմությունը սկսվել է 1899 թ.-ին գերմանական Բեթզիգեն քաղաքում Յակոբ Կեպլերի և Դենիլ Բրաունի համագործակցության արդյունքում։ Նրանցից յուրաքանչյուրը անագի արտադրամասի սեփականատեր էր։ Մի օր նրանք որոշում են միավորել իրենց արտադրամասերը և ստեղծում են ընկերություն, որը անվանում են BEKA: Այդ ժամանակից ի վեր կաթսաները և թավաները նվաճեցին խոհարարության աշխարհը որոնց որակը, ֆունկցիոնալությունը և էսթեթիկան անթերի են։ Այսօր ողջ աշխարհում հայտնի այս ապրանքանիշը շուկայում է հայտնվել այնպիսի հայտնի ապրանքանիշների հետ, ինչպիսիք են Mercedes-ը, Bayer-ը և Siemens-ը։

Beka-յի խոհանոցային պարագաները հիմնականում նախատեսված են ամենօրյա օգտագործման համար է, այն հրաշալի որակի և գրավիչ դիզայնի համադրություն է։ Պարագաները պատրաստված են ալյումինից, այս նյութի շնորհիվ ջերմությունը բաշխվում է շատ արագ և համաչափ։ Թավաների և կաթսաների արտադրության մեջ օգագործվում՝ է Bekadur Essential երկշերտ, չկպչող ծածկույթ, որը բացառում է սնունդի կպնելը թավային և թույլ է տալիս ուտեստները պատրաստել յուղի քիչ քանակութամբ։



Ռիչարդսոն Շեֆիլդը համարվում է Մեծ Բրիտանիայի շուկա խոհանոցային դանակներ և մկրատներ ներկրող խոշորագույն մատակարարը։ Այն պատկանում է հոլանդական Ամեֆա խմբին։

1839 թվականին հիմնադրված ընկերության գրասենյակը գտնվում է Շեֆիլդում։ 1980- ականներին  ի շնորհիվ իր Laser ապրանքանիշի բազմաթիվ ձեռքբերումների և հաջող շուկայավարման այն դարձավ  դանակների առաջատար ապրանքանիշը Մեծ Բրիտանիայում։

2007 թ.-ին ապրանքանիշները գնվել են «Ամեֆա»- ի կողմից։ Ինչպես Շեֆիլդում դանակ արտադրող շատ ընկերություններ, այնպես էլ այս ընկերությունը արտադրությունը տեղափոխեց արտերկիր։ Չնայած քաղաքում կան բավականին շատ դիզայներական աշխատանքներ։ Ապրանքների մեծ մասը ներմուծվում է Հեռավոր Արևելքից, բացառությամբ 1839-ի տեսականիների, որոնք արտադրվում են Շեֆիլդում։ Ընկերությունը պահպանում է «Շեֆիլդ»- ը իր անվան մեջ։

Ռիչարդսոն Շեֆիլդ ընկերությունը գործում է շուկայում ավելի քան 150 տարի։ Սկզբում ապրանքանիշը զբաղվում էր հատուկ տեխնոլոգիայի
միջոցով ստեղծված խոհանոցային պողպատե դանակների արտադրությամբ։ Այս օրվա դրությամբ
ընկերությունը առաջարկում է թավաների , կաթսաների , դանակների և
խոհանոցային այլ իրերի լայն տեսականի։ Ապրանքանիշը արտադրում է բարձրորակ արտադրանք՝ հատուկ
ուշադրություն դարձնելով արտադրության համար անհրաժեշտ նյութերին։



 - Ի՞նչ պետք է անի խոհարարը, ով երազում է լավ թավայի մասին:

 - Նա ինքը պետք է այն ստեղծի:

Դա հենց այն է, ինչ արեց գերմանացի խոհարար Նորբերտ Ուոլը։

Գերմանական Woll ընկերությունը հիմնադրվել է 1974 թվականին, այն պատկանում է խոհարարական սպասքի պրեմիում դասին և արտադրվում է միայն Գերմանիայում:

 Woll-ի յուրաքանչյուր խոհարարական պարագայի հիմքը ձուլվում է բարձրորակ ալյումինե խառնուրդից՝ փորձառու արհեստավորների ձեռքով- սա օգնում է ազատվել ներսում մնացած օդի փուչիկներից, որոնք ծայրահեղ բացասաբար են անդրադառնում ապագայում գործառնական բնութագրերի վրա՝ մեծապես նվազեցնելով սպասքի որակը: Ծածկույթի արտադրությունը իրականացվում է Woll-ի սեփական ձեռնարկությունում տեղակայված ժամանակակից տեխնիկայի միջոցով, որը Եվրոպայում համարվում է ամենաբարձր տեխնոլոգիական և էկոլոգիապես մաքուր ձեռնարկությունը`CO2-ի ծայրահեղ ցածր արտանետումների պատճառով: Առանց բացառության, Woll ընկերության կողմից մշակված բոլոր ծածկույթներն անվտանգ են՝ դրանք չեն պարունակում PFOA, կապար, կադմիում և առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար այլ նյութեր:

Woll Պրոֆեսսիոնալ արտադրանքը ունի հուսալի հեղինակություն և համաշխարհային շուկայում հայտնվել է որպես առավել ամուր և երկարակյաց խոհարարական պարագաներ` անվտանգ չկպչող ծածկույթով, դիմացկուն է քերծվածքներին, քայքայումին և բարձր ջերմաստիճանին: 

Շարժական (դուրս եկող) բռնակ

Woll ընկերությունը 1981 թվականին աշխարհում առաջինը ստեղծեց շարժական բռնակով թավայի մոդել:  Շարժական բռնակներով սպասքներն ունեն բազմաթիվ առավելություններ, ինչպես օրինակ խոհանոցի արկղիկներում և պահարաններում կոմպակտ պահպանումը: Ջեռոցներում օգտագործելու հնարավորությունը` որպես խմորեղենի պատրաստման ֆորմա: Բոլոր չափերի աման լվացող մեքենաներում հարմար տեղադրումը:

Woll սպասքը լավագույն ընտրությունն է առողջ և բարձրորակ սնվելու համար, վիտամիններով հարուստ սննդի պատրաստման համար՝ առանց ավելորդ ճարպերի և քաղցկեղածին նյութերի:



Կանադական Umbra ապրանքանիշը ի հայտ է եկել 1979 թ.-ին, երբ մանկության ընկերներ Պոլ Ռոուենը և Լես Մանդելբաումը միավորեցին իրենց ջանքերը և տաղանդը կենցաղային կրեատիվ իրեր ստեղծելու համար, որոնք փոխարինեցին արդեն իսկ հին և ձանձրալի դարձած ամենօրյա իրերին։

Այսօր, 38 տարի անց, Umbra-ն ստեղծագործում և արտադրում է ինտերիերի ձևավորման համար նախատեսված յուրօրինակ իրեր։ Umbra ապրանքանիշը բազմաթիվ փառատոնների և միջազգային մրցույթների հաղթող է համարվում միջազգային առաջատար տան՝ ֆունկցիոնալ և մատչելի ժամանակակից դիզայնի ոլորտում։ Umbra ապրանքանիշի արտադրանքները կարելի է գտնել ավելի քան 120 երկրներում, 30 000 խանութներում։

Այժմ Umbra-ում աշխատում են ավելի քան 30 տաղանդավոր կանայք և տղամարդիկ երկրագնդի տարբեր անկյուններից, որոնք շարժվում են այն ուղղությամբ, որը ստեղծել են Պոլ Ռոուենը և Լես Մանդելբաումը։ Եվ սա անթերի ոճի և նորարարական գաղափարների ուղղությունն է։

Հենց Umbra-ում է հորինվել այնպիսի անսովոր և օրիգինալ իրեր, ինչպիսին են Conceal-ի «անտեսանելի» գրապահարանը, 3D պատի դեկորի և նկարների համար նախատեսված շրջանակը:
Այսօր այս գյուտերը հաճախ պատճենվում են այլ ապրանքանիշների կողմից՝ չապահովելով նույն որակը և ֆունկցիոնալությունը։



Waechtersbach-ը կերամիկական սպասքի բարձրորակ գերմանական ապրանքանիշ է, այն տարբերվում է իր վառ գունային լուծումներով, կենսուրախ նկարներով և անսովոր ձևով։ Այս ապրանքանիշը կոտրում է հին կարծրատիպերը ձանձրալի, միապաղաղ սպասքի վերաբերյալ, այն թողարկում է այնպիսի մոդելներ, որոնք բառացիորեն լիցքավորում են դրական էներգիայով։

Ապրանքների ինքնատիպ գեղեցկությունը թույլ է տալիս օգտագործել ոչ միայն առօրյա կյանքում այլ հանդիսավոր հանդիպումների ժամանակ։ Waechtersbach ապրանքանիշը պաշտոնապես գրանցվել է 1832թ.-ին, բայց իր գործունեության սկիզբը կարելի է համարել 1829 թ.-ը, երբ Waechtersbach քաղաքի մոտակայքում հայտնաբերվեց սպիտակ կավը։ Եվս մեկ նշանակալի տարեթիվ էր 1840թ.-ը, երբ պատրաստի արտադրանքը սկսեցին զարդարել գեղարվեստական նկարչությամբ։

1897 թ.-ը նշանավորվեց նրանով, որ ապրանքանիշը սկսեց օգտագործել գլազուրային գունավոր տպագրության եղանակը։ Այսպիսով 19-րդ դարի վերջում Waechtersbach-ը Մաքս Ռելսերի ղեկավարությամբ դարձել էր շատ հայտնի ապրանքանիշ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը և 20-րդ դարի սկզբի տնտեսական ճգնաժամը ընկերությանը զգալի կորուստներ պատճառեցին, որը հանգեցրեց արվեստի բաժնի լուծարմանը։

Բայց արդեն 1946 թ.-ին ապրանքանիշը կարողացավ ոտքի կանգնել և վերսկսել արտադրությունը։ 1960-ականներին Waechtersbach սպասքը դուրս եկավ համաշխարհային շուկա, այն սկսեցին արտահանել Ամերիկա։ 

Այժմ այս ապրանքանիշը համարվում է կերամիկական սպասք արտադրող ամենահայտնի արտադրողներից մեկը։

Waechtersbach ապրանքանիշի արտադրանքը որևէ քննադատության չի ենթարկվում։ Գերմանական տեխնոլոգիայի խիստ չափանիշներին համապատասխան սպասքը ոչ մի կասկած չի տալիս դրանց հուսալիության վերաբերյալ ։

Հատուկ ծածկույթը արտադրանքին հաղորդում է գեղեցիկ փայլ և մեխանիկական վնասվածքներից հավելյալ պաշտպանություն։ Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն հարմար սպասք, որը ներդաշնակորեն տեղ կգտնի խոհանոցի ընդհանուր դիզայնի մեջ։

Անգամ ամենապահանջկոտ հաճախորդը գոհ կլինի Waechtersbach ընկերությունից գնված կերամիկական սպասքից, քանզի գերազանց որակից զատ այս ապրանքանիշը հատուկ է իր գրավիչ տեսքով և յուրահատուկ ոճով, որը մեր ժամանակներում բավականին կարևոր է։



Ghidini-ն համարվում է համաշխարհային շուկայում խոհանոցային պարագաների առաջատար արտադրող ընկերություն և արտահանում է իր արտադրանքը տասնյակ երկրներ,որոնց շարքում առաջատարերն են՝ ԱՄՆ-ն, լատինական Ամերիկայի երկրները, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Իսպանիան, Ավստրալիան, Հարավային Կորեան և այլն։ 

Ghidini Spa-ի գործարանները տեղակայված են Իտալիայի հյուսիսում գտնվող գեղատեսիլ վայրերում, Իզեո և Գարդա լճերի միջև, որոնց անունները հայտնի են շատ զբոսաշրջիկների։ Ընկերությունը անվանվել է հիմնադիր՝ Գիդինի Չիպրանոյի պատվին և հիմնադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Արտադրության բոլոր փուլերը (սկսված դիզայներական մտքերից մինչև պատրաստի ապրանքատեսակի փաթեթավորումը) խստորեն վերահսկվում են, որն էլ իր հերթին երաշխավորում է Ghidini գործարանում արտադրվող ապրանքատեսակի ամենաբարձր մակարդակը։
Այսօր Ghidini- ն բաղկացած է 4 գործարաններից ։ 

Կարող ենք առանց չափազանցության ասել, որ Ghidini-ի բոլոր արտադրամասերը ապահոված են լավագույն հաստոցներով, որն իր հերթին ապահովում է արտադրանքի աննախադեպ բարձր որակ, անհամեմատ ցածր գներով։ 

Ի տարբերություն չինական կրկնօրինակների, Ghidini-ի բոլոր արտադրանքները պատրաստված են միայն բարձրորակ նյութերից, որը երաշխավորում է երկար տարիների անխափան աշխատանքը և գեղեցիկ տեսքը։ Շատ ապրանքներ ունեն ավելի քան 50 տարվա շահագործման ժամկետ։ 

Շուկայում առաջարկվող ապրանքատեսակների մեջ Ghidini-ն անկասկած առաջատար է ինչպես որակով, այնպես էլ գնով, տեսականիով և դիզայնով։

 



Դիտված ապրանքների ցուցակը դատարկ է:
Ընտրյալներ ցուցակը դատարկ է
Ձեր զամբյուղը դատարկ է
AlfaSystems GoPro GP261D21