• Գլխավոր

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ընդհանուր տեղեկատվություն

Kitchenshop.am կայքը (այսուհետ՝ Կայք) վերահսկվում է «Դեկորա-Գրուպ» ՍՊԸ-ի կողմից: Կայքում օգտագործված բոլոր «մենք», «մեզ», «մեր», դերանունները վերաբերում են «Դեկորա-Գրուպ» ՍՊԸ-ին : «Դեկորա-Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է կայքը՝ ներառյալ կայքում ներկայացված ողջ տեղեկատվությունը, գործիքները և կայքի միջոցով Ձեզ հասանելի բոլոր ծառայությունները:

Այցելելով կամ գնում կատարելով մեր կայքից, դուք ակամա դառնում եք մեր «սպասարկման» մաս և համաձայնվում եք ստորև թվարկված դրույթներին և պայմաններին: Այդ դրույթները վերաբերում են կայքի յուրաքանչյուր օգտատիրոջ, ներառյալ պարզապես հետևորդներին, գնորդներին, հաճախորդներին:

Խնդրում ենք մանրամասն ընթերցել սպասարկման դրույթները՝ նախքան կայք մուտք գործելը կամ կայքից օգտվելը: Մուտք գործելով կամ օգտվելով մեր կայքից, Դուք համաձայնվում եք այդ դրույթներին:  

Ցանկացած նոր հատկանիշ կամ գործիք, որը կավելացվի կայքում, կդառնա դրույթների և պայմանների մաս: Դուք կարող եք ցանկացած պահի այս էջում գտնել «Դրույթներ և Պայմաններ»-ի ընթացիկ տարբերակը: Մենք իրավասու ենք թարմացնել և փոփոխել «Դրույթներ և Պայմաններ» բաժնում ներառված ցանկացած կետ՝ կախված կայքում տեղի ունեցած փոփոխություններից: Էջի փոփոխությունները պարբերաբար ստուգելը գտնվում է Ձեր պատասխանատվության ներքո: Կայքից օգտվել շարունակելը կնշանակի այդ փոփոխություններին համաձայնումը:

Հիմնական պայմաններ

Սույն բաժնում զետեղված են  կայքի միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, առաքման, վճարման և այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։

Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Պայմանները կարող են թարմացվել կայքի կողմից՝ իր հայեցողությամբ:

Ընդհանուր դրույթներ

·       Սույն պայմանագիր կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում հաճախորդի կողմից Կայքում պատվեր կատարելը որպես հաճախորդ:

·       Կայքում ներկայացված են ապրանքներ, որոնք կայքի սեփականությունն են։

·       Առցանց պատվիրված ապրանքները կարելի է ձեռք բերել առաքման ծառայության միջոցով՝ նախօրոք նշելով առաքման հասցեն և պատվիրատուի կամ ստացողի անձնական տվյալները։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կայքում տեղադրված ապրանքների նկարները կարող են տարբերվել իրական ապրանքից, հաշվի առնելով ֆոտոխցիկի լուսավորությունը, ինչպես նաև մատակարարի կողմից տրամադրված լուսանկարների որակը։

 

Վճարման պայմաններ

·       Վճարման պարտականությունն առաջանում է կայքի միջոցով ապրանքի պատվերի դեպքում։

·       Վճարման եղանակները ներկայացված են Կայքի «Վճարում» բաժնում։

·       Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։

 

Առաքման պայմաններ

·       Առաքման ծառայությունը հասանելի է ամեն օր, բացի կիրակի օրերից: Առաքման հետաձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:

·       Առաքման եղանակները նշված են կայքի «Առաքում» բաժնում։

·       Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով չի ընդունվում գնորդի կողմից, և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում առաքման գումարը ետ չի վերադարձվում՝ անկախ պատվիրված ապրանքների գումարի չափից:

·       Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:

 

Փոխանակումն ու վերադարձը

Պատվիրված ապրանքների և փոխանակումն ու վերադարձն իրականացվում են ՀՀ Սպառողների իրավունքների մասին օրենքի դրույթներին համապատասխան։ Սույն օրենքի կարգավորումները չեն տարածվում հատուկ պատվերով ապրանքների վրա (կահույք, ներքնակ և այլն։)

Մտավոր սեփականության իրավունքները

·       Դուք ընդունում եք և համաձայն եք, որ կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են կայքին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:

·       Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

 

Վեճերի լուծման կարգը

Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Գաղտնիության քաղաքականություն

Կայքի գաղտնիության քաղաքականությունը:

Գաղտնության քաղաքականություն բաժինը ներկայացնում է Ձեր անձնական տվյալների հավաքագրումը, օգտագործումը և հասանելիությունը կայքից գնում կատարելիս:

Հավաքագրված անձնական տվյալներ

Մեզ համար գերակայություն է հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման և սպասարկման որակի բարելավման նպատակով և դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում։

Կայք այցելելիս մենք ավտոմատ կերպով սկսում ենք տեղեկություններ հավաքագրել այն սարքավորման մասին, որից մուտք է իրականացվել, ներառյալ բրաուզերի և IP-հասցեի վերաբերյալ տեղեկատվություն, ժամանակացույց կամ Ձեր համակագչային քուքիների (cookies) վերաբերյալ տեղեկատվություն:

Բացի այդ, կայք մուտք գործելիս, մենք տեղեկատվություն ենք հավաքագրում նախկինում Ձեր այցելած կայքերի կամ դիտած ապրանքների, և Ձեր վեբ բրաուզերի հետ առնչված կայքերի վերաբերյալ: Սա ավտոմատ կերպով հավաքագրված տեղեկատվություն է՝ «սարքավորման ինֆորմացիա»:

Ի հավելում այս ամենի, կայք մուտք գործելիս, մենք հավելյալ տեղեկատվություն ենք հավաքագրում Ձեր մասին՝ անուն, վճարման հասցե, առաքման հասցե, վճարման տեղեկատվություն (կրեդիտ քարտի համարներ, կամ այլ վճարային եղանակների հետ կապված ցանկացած այլ տեղեկատվություն), էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար: Այս տեղեկատվությունը համարվում է «Պատվերի վերաբերյալ տեղեկատվություն»: 

Գաղտնիության տեղեկատվությունում անձնական տվյալների մասին խոսելիս, մենք նկատի ունենք թե՛ սարքավորման, և թե՛ պատվերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները:

Մենք օգտագործում ենք սարքավորման վերաբերյալ տեղեկատվությունը (մասնավորապես IP հասցեն) խուսափելու համար պոտենցիալ ռիսկից և խարդախությունից, ինչպես նաև կայքի բարելավման համար (օրինակ, հաճախորդների կայքից օգտվելու և դիտելու մասին հաշվարկներ կատարելու համար կամ մեր գովազդային գործակալությունների ու գովազդային գործակալների աշխատանքը գնահատելու համար):

·       Ձեզ հետ կապվելու համար:

·       Պոտենցիալ ռիսկից և խարդախությունից խուսափելու համար:

·       Կախված Ձեր տրամադրած տեղեկատվությունից, Ձեզ գովազդներ և պատվիրված ապրանքի հետ առնչվող նյութեր և ծառայություններ ներկայացնելու համար:

Անչափահասներ

Կայքի առցանց խանութից գնում կատարելը թույլատրվում է  18 տարին լրացած անձանց:

Փոփոխություններ

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք փոփոխել գաղտնիության քաղաքականության կետերը՝ արտացոլելու համար, օրինակ, մեր գործառույթները կամ իրավաբանական փոփոխություններ:

Ինչպե՞ս կապվել մեզ հետ:

Բողոքների, հարցերի կամ գազտնիության պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք մեզ, կամ գրեք մեր էլ. փոստին info@kitchenshop.am

Օնլայն խանութի դրույթները

Համաձայնվելով այս դրույթին Դուք հավաստիացնում եք, որ հադիսանում եք Ձեր բնակավայրի, տարածաշրջանի կամ համայնքի չափահաս անձնավորություն:

Դուք չեք կարող կայքում ներկայացված ապրանքները օգտագործել որևէ անօրինական կամ ոչ լիազորված նպատակներով, կայքից օգտվելու ընթացքում խախտել Ձեր իրավասության տակ գտնվող որևէ օրենք:

Դուք չեք կարող տարածել որևիցե համակարգչային վիրուս կամ կայքին հնարավոր վնաս հասցնող որևիցե գաղտնաբառ:

Դրույթներից շեղումը կամ խախտումը կհանգեցնի Ձեր սպասարկման միանգամայն կասեցմանը:

Տեղեկատվության ճշգրտություն, ամբողջականություն և ճշգրիտ ժամանակացույցեր

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքի միջոցով Ձեզ հասանելի դարձած տեղեկատվության ամբողջական, ճշգրիտ կամ ընթացիկ լինելու համար: Կայքում տեղակայված նյութերը միայն ընդհանուր տեղեկատվական բնույթ են կրում, և չեն կարող հիմք հանդիսանալ մեկ այլ ՝ ավելի ճշգրիտ տեղեկատվական աղբյուրի հիմք: Կայքում տեղակայված ինֆորմացիայի վրա հիմնվելը Ձեր պատասխանատվության ներքո է:

Մենք իրավասու ենք փոխելու կայքում ներկայացված ինֆորմացիան ցանկացած պահի, սակայն մենք պարտավորված չենք թարմացնել ցանկացած փոփոխություն:

Դուք համաձայնվում եք, որ կատարվելիք փոփոխություններին հետևելը Ձեր պարտականությունն է:

Ծառայության և գների փոփոխում

Կայքում տեղակայված ապրանքների գները կարող են փոփոխվել առանց նախնական զգուշացման:

Մենք իրավասու ենք կայքի տեսականու (կամ տեսականու որևէ մասի) արժեքները փոփոխելու կամ զեղչելու՝ առանց որևէ նախնական զգուշացման, ցանկացած պահի:

Մենք պատասխանատու չեք Ձեր կամ որևէ այլ՝ երորրդ անձի առջև, գնային փոփոխությունների համար:

Ապրանքներ և Ծառայություններ

Մենք փորձել ենք ապրանքի իրական գույնին մաքսիմալ մոտ նկարներով ներկայացնել ապրանքը կայքում: Մենք չենք կարող ապահովել Ձեր համակարգչային էկրանի գունային ճշգրիտ ցուցադրությունը:

Մենք իրավասու ենք, բայց ոչ պարտական, սահմանափակելու ապրանքների վաճառքը որևէ լիազորության տակ գտնվող անձի կամ տարածաշրջանի համար: Մենք կարող ենք կիրառել այս դրույթը՝ կախված իրավիճակից: Մենք իրավասու ենք սահմանափակելու մեր կողմից արտադրվող ցանկացած ապրանքի քանակ: Կայքում ներառված բոլոր ապրանքների նկարագրություններն ու գներն ենթակա են փոփոխման՝ առանց որևէ նախնական զգուշացման: Մենք իրավասու ենք զեղչել ցանկացած ապրանք՝ ցանկացած պահի: Կայքում ներառված ցանկացած ապրանք կամ մատուցվող ծառայություն համարվում է անվավեր, եթե այն արգելվում է օրենքով: Մենք չենք հավաստիացնում, որ կայքում ներառված յուրաքանչյուր ապրանք, մատուցված ծառայություն կամ տեղեկատվություն կհամապատսխանի Ձեր պահանջմունքներին, կամ կայքում ծագած յուրաքանչյուր խնդիր կլուծվի ի օգուտ Ձեզ:

Անձնական էջի և վճարային տեղեկատվության ճշգրտություն

Մենք իրավասու ենք մերժելու կայքում ձևակերպված ցանկացած պատվեր: Մենք կարող ենք, ցանկության դեպքում, սահմանափակում տեղադրել մեկ անձի կամ ընտանիքի պատվերի վրա: Այս սահմանափակումները կարող են ներառել մեկ անձի անձնական էջով կատարված պատվերներ, միևնույն քարտով կատարված պատվերներ, կամ պատվերներ որոնք ունեն առաքման և հաշիվների դուրս գրման միևնույն հասցեներ: Պատվերը մերժելու կամ այն փոխելու դեպքում մենք հնարավոր է տեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ կապվելով Ձեզ հետ Էլ. Փոստով կամ վճարային հասցեով, պատվերի ձևակերպման ընթացքում նշված հեռախոսահամարով: Մենք իրավասու ենք սահմանափակել կամ մերժել բոլոր այն պատվերները, որոնք, ըստ մեր սուբյեկտիվ կարծիքի ձևակերպվում են միջնորդների, վերավաճառողների և ոչ լիազորված անձանց կողմից:

Դուք համաձայն եք տալ ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական տեղեկատվություն անձնական էջում և գնում կատարելիս՝ բոլոր այն գնումների վերաբերյալ, որ կատարվում են մեր խանութում: Դուք համաձայնվում եք պարբերաբար թարմացնել Ձեր անձնական էջի տվյալները, ներառյալ էլ. փոստի հասցեն, կրեդիտ քարտի համարն ու վավերականության ամսաթիվը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անհրաժեշտության դեպքում կապվել Ձեզ հետ:

Օնլայն Գործիքներ

Մենք տրամադրում ենք Ձեզ օնլայն գործիքներ կայքի օգտագործմամ շրջանակներում:

Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք տրամադրում ենք այդ գործիքները առանց որևիցե երաշխավորման, հավաստիացումների կամ ցանկացած տեսակի պայմանների: Այդ գործիքներից օգտվելու հետևանքով առաջացած խնդիրների համար մենք պատասխանատու չենք:

Լրացուցիչ գործիքներից օգտվելը ամբողջությամբ Ձեր պատասխանատվությունն է և Դուք պետք է հավաստիանաք, որ տեղյակ եք հավելյալ գործիքները տրամադրող երրորդ անձի պայմաններին:

Մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ

Եթե Դուք՝ մեր ցանկությամբ, կամ ինքնակամ՝ ուղարկում եք որևէ հստակ նյութ, կրեատիվ մտքեր, առաջարկներ, նախագծեր կամ այլ նյութեր թե՛ նամակով, և թե՛ օնլայն, Դուք համաձայնություն եք տալիս այդ նյութի ցանկացած պահին հրապարակվելուն՝ առանց խստացումների, խմբագրման, կրկնօրինակման, հրատարակության, թարգմանելու: Նյութը հրապարակելիս մենք չենք պարտավորվում պահել դրա գաղտնիությունը կամ վճարել փոխհատուցում դրա համար:

Մենք իրավասու ենք, սակայն ոչ պարտավորված, ջնջելու յուրաքանչյուր մեկնաբանություն, որն, ըստ մեզ, կարող է դիտվել անօրինական, վիրավորական, սպառնալից, զրպարտող, սադրող, անբարո նյութ, որը վիրավորում է ցանկացած անձի:

Դուք չեք կարող եք օգտագործել կեղծ էլ. հասցե, ներկայանալ որպես այլ անձնավորություն, այլ կերպ ասած մոլորություն ստեղծել Ձեր անձի վերաբերյալ մեզ կամ որևէ այլ, երրորդ անձի մոտ: Դուք պատասխանատու եք Ձեր կողմից գրված մեկնաբանության և դրա ճշգրտության համար: Մենք պատասխանատու չենք և պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ երրորդ անձի կողմից գրված մեկնաբանության համար:

Սխալներ, անճշտություն և բացթողումներ

Ժամանակ առ ժամանակ կայքում տեղադրված տեղեկատվությունը կարող է ունենալ տպագրական սխալներ, անճշտություններ կամ բաց թողումներ, որոնք կարող են վերաբերել ապրանքի նկարագրությանը և գնին, ակցիաներին և առաջարկներին, ապրանքի առաքման արժեքին և ապրանքի հասանելիությանը: Մենք իրավասու ենք ուղղել ապրանքին և կայքին վերաբերող ցանկացած սխալ, անճշտություն և բացթողում, ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու, ինչպես նաև փոխել կամ չեղարկել ցանկացած պատվեր, նույնիսկ պատվերի հաստատվելուց հետո:

Մենք պարտավորություն չենք կրում շտկելու, փոփոխելու կամ բացատրելու կայքում տրված տեղեկատվությունը, ներառյալ գնային տեղեկատվությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Երաշխավորումներից, սահմանափակումներից և պատասխանատվությունից հրաժարում

Մենք չենք երաշխավորում, որ Դուք կօգտվեք կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների:

Մենք չենք երաշխավորում, որ կայքից օգտվելու արդյունքում ծագած արդյունքները կլինեն ճշգրիտ և ապահով:

Դուք համաձայն եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց Ձեզ տեղեկացնելու:


Դիտված ապրանքների ցուցակը դատարկ է:
Ընտրյալներ ցուցակը դատարկ է
Ձեր զամբյուղը դատարկ է
AlfaSystems GoPro GP261D21