Առաքման պայմանները

 Առաքում միայն Երևան քաղաքում

Ձևակերպեք պատվերը առցանց խանութում, և կարճ ժամանակահատվածում Ձեր ցանկալի տեխնիկան, սպասքը և խոհանոցային այլ պարագաները կառաքվի Ձեր նշած վայրը: Մեր հմուտ մասնագետները կօգնեն տեղադրման հարցում, ինչպես նաև կպատասխանեն տեխնիկայի կիրառմանը վերաբերող բոլոր հարցերին:

  • Մինչև 30 000 դրամ գնումներ դեպքում առաքման վճարը Երևանի տարածքում կկազմի 3 000 դրամ, առաքումը կիրականացվի 2-7 օրվա ընթացքում:

  • 30 000 դրամ և ավել գնումների դեպքում Երևան քաղաքում առաքումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ։


Առաքումից առաջ պարտադիր զանգ հաճախորդին

Տեխնիկայի ապահով տեղափոխում հատուկ հարմարեցված ավտոմեքենաներով

Ապրանքի առաքում Ձեր նշած վայրը

Ապրանքի ամբողջականության և սարքին լինելու ստուգում


Ինչպե՞ս է կարգավորվում ապրանքի հետվերադարձը։

Գնված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ օրենքով նշված ապրանքատեսակների, կարելի է հետ վերադարձնել կամ փոխանակել առաքման (ստացման) պահից սկսած 14 օրվա ընթացքում՝ ՀԴՄ կտրոնի առկայությամբ, եթե՝

-         ապրանքը և դրա փաթեթավորումն անվնաս են,

-         ապրանքը չի օգտագործվել,

-         պահպանված են սպառողական հատկությունները,

-         պահպանված են ապրանքի պիտակն ու տեսքը,

-         պահպանված են կապարակնիքները։

Գնված ապրանքի արտաքին որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։

Վնասված, կոտրված կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ ո՞ր ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։

Տրանսպորտային ապրանքագիրը ստորագրելուց հետո հայտնաբերված վնասված ապրանքների հետվերադարձ կամ փոխանակում չի իրականացվում։


Դիտված ապրանքների ցուցակը դատարկ է:
Ընտրյալներ ցուցակը դատարկ է
Ձեր զամբյուղը դատարկ է
AlfaSystems GoPro GP261D21