Մեր մասին

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ KITCHEN SHOP ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Kitchen Shop մասնագիտացված խանութ-սրահում ներկայացված է խոհանոցային տեխնիկայի, սպասքի և այլ պարագաների լայն տեսականի Teka, Woll, Beka, Kitchen Fun, Amefa, Solex, Richardson Sheffield և մի շարք այլ աշխարհահռչակ ապրանքանիշերից։ Նշված ապրանքանիշերը ներկայացված են աշխարհի ավելի քան 60 երկրներում, որոնց վստահում են բազմահազար հաճախորդներ աշխարհի տարբեր ծայրերից։ Kitchen Shop խանութ-սրահում Դուք կգտնեք բարձրորակ և մատչելի խոհանոցային պարագաների հարուստ ընտրանի, ինչը հնարավորություն կտա նոր շունչ և թարմություն հաղորդել Ձեր խոհանոցին։ Նրբաճաշակ ճենապակյա սպասք, կաթսաներ և թավաներ, նորաոճ մետաղական ու ոչ մետաղական թեյնիկներ և սրճեփներ, դանակների և պատառաքաղների շքեղ հավաքածուներ․․․ և սա միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչ սպասվում է Ձեզ Kitchen Shop խոհանոցային տեխնիկայի և պարագաների մասնագիտացված խանութ-սրահում։

Kitchen Shop Խանութ-սրահում գործում է նաև դիզայների անվճար մասնագիտական խորհրդատվական ծառայություն։ Kitchen Shop-ի հետ Դուք հեշտությամբ կարող եք նախագծել և իրականություն դարձնել Ձեր երազանքների խոհանոցը։ Մեր հմուտ ու ստեղծարար մասնագետները սիրով կօգնեն Ձեզ կյանքի կոչել անհավանական թվացող Ձեր մտահղացումները խոհանոցային կահույքի ընտրության հարցում։

Մեզ մոտ Ձեզ կտրամադրվի՝

-         անվճար լիարժեք դիզայներական խորհրդատվություն

-         անվճար 3D մոդելավորում

-         անվճար չափագրման և տեղադրման հնարավորություն

Kitchen Shop խանութ-սրահում յուրաքանչյուր ոք կգտնի իր նախասիրություններին և իր խոհանոցին համապատասխան լավագույն տեխնիկան և խոհանոցային պարագաները լավագույն գնով՝

-         ներկառուցվող վառարաններ

-         սալօջախներ և օդակլանիչներ

-         միկրոալիքային վառարաններ

-         սառնարաններ և լվացքի մեքենաներ

-         լվացարաններ և ծորակներ

-         սպասք լվացող մեքենաներ

-         խոհանոցային աքսեսուարների լայն ընտրություն

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ձեր խոհանոցը կատարյալ հարմարավետ ու ներդաշնակ դարձնելու համար։

 


Դիտված ապրանքների ցուցակը դատարկ է:
Ընտրյալներ ցուցակը դատարկ է
Ձեր զամբյուղը դատարկ է
AlfaSystems GoPro GP261D21